Պահոց

Հանրային քննարկման հրավեր

26.01.2026

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն) հավելվածի՝ 2026 թվականի փետրվարի 10-ին՝ ժամը 11։00-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա քաղաքացի Համլետ Շահբեկյանի կողմից ներկայացված՝ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշատի խճուղի 49 հասցեում մեծածախ առևտրի սրահի և առևտրա-հասարակական շինության կառուցման նախատեսվող գործունեության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Երևանի քաղաքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am),  հեռ 011 220 218: