Պահոց

Հանրային քննարկման հրավեր

27.02.2026

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի՝ 2026 թվականի մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԱՐՊԱՆԻՎ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի փողոց 3-րդ նրբանցք 17/2 հողամաս հասցեում նախատեսվող լոգիստիկ պահեստային կենտրոնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում  (https://environment.gov.am/):  
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am),  հեռ. 011 220 218