Հանրային քննարկման հրավեր
Սույնով Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը հրավիրում է երիտասարդության բնագավառում գործունեություն իրականացնող շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին մասնակցելու երիտասարդության հարցերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվելու են երիտասարդության ոլորտում տարվող աշխատանքների, նախատեսվող ծրագրերի և հնարավոր համագործակցությունների վերաբերյալ հարցեր, ինչպես նաև ընդունվելու են երիտասարդության ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ:
Հանրային քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026 թվականի մարտի 13-ը sport.acs@yerevan.am էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել մասնակցությունը հաստատող նամակ:
Հանրային քննարկումը տեղի կունենա 2026 թվականի մարտի 18-ին՝ ժամը 12:00-ին Արգիշտի 1 հասցեում` Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում:
Անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011-514-497 հեռախոսահամարով: