Հանրային քննարկման հրավեր
2026թ. ապրիլի 9-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014 Հ0-110-Ն, խմբ. 03.05.23 ՀՕ-150-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ (խմբ. 28.12.23 N 2343-Ն) սահմանված կարգի, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ ք.Երևան, Ն. Զարյան փ. 27) տեղի կունենա Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից ներկայացված՝ «Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Վազգեն Ա Վեհափառի փողոցի մայթերի՝ երկողմանի և ամբողջ երկայնքով հիմնանորոգում» նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետի «գ» ենթակետ՝ բարեկարգում՝ 1000 քմ և ավելի անջրանցիկ մակերեսի դեպքում): Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ.փոստ՝ ellada.aramyan@yerevan.am, հեռ․ 011-514-488):