Պահոց

Հանրային քննարկման հրավեր

16.03.2026

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն) հավելվածի՝ 2026 թվականի մարտի 27-ին՝ ժամը 15։00-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ներկայացված՝ Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան փողոց հ. 40 հասցեում նախատեսվող գործունեության՝ Թումանյանի թանգարանի նորոգման, 2-րդ մասնաշենքի քանդման և նորի կառուցման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։  Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am),  հեռ. 011 220 218: