Հանրային քննարկման հրավեր
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն) հավելվածի՝ 2026 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (ՀՀ ք. Երևան, Գ. Նժդեհ փ. 26) տեղի կունենա «Էդմետ» ՍՊԸ կողմից փորձաքննության ներկայացված Երևան քաղաքի Շիրակի փող., շենք 47/6 հասցեում նախատեսվող ալյումինի ձուլակտորներից տարբեր արտադրատեսակների արտադրության կազմակերպման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am), հեռ. 011 220 218: