Հանրային քննարկման հրավեր
2026թ. հուլիսի 30-ին՝ ժամը 16:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014 Հ0-110-Ն, խմբ. 03.05.23 ՀՕ-150-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ (խմբ. 28.12.23 N 2343-Ն) սահմանված կարգի, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ ք.Երևան, Ա. Սարգսյան փ. 5) տեղի կունենա «ԲԻԼԴԵՐ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի (հասցե՝ ք.Երևան, Շիրակի 47/3) կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի Շահումյանի փողոց հ. 2 հասցեում շինարարական թափոնների վերամշակման ջարդիչ կայանի կառուցման և բետոնհանգույցի վերազինման նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետի «ե» ենթակետ՝ 80 տ/ժ և ավելի արտադրողականությամբ ասֆալտի կամ 80 խմ/ժ և ավելի արտադրողականությամբ բետոնի ստացիոնար արտադրություն) առաջին հանրային լսումը: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ.փոստ՝ ellada.aramyan@yerevan.am, հեռ․ 011-514-488):