Պահոց

Հանրային քննարկման հրավեր

16.11.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020թ. նոյեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին Երևան քաղաքի Արմենակ Արմենակյան փող., 272 շենք հասցեում՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում, տեղի կունենան «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի շենքերի վերակառուցման և հիմնանորոգման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման և փորձաքննության վերաբերյալ հանրային քննարկումներ (երկրորդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am /հեռ.՝ 011-22-02-17/: