Հանրային քննարկման հրավեր
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն (խմբ. 28.12.23 N 2343-Ն) որոշման հավելվածի՝ 2026 թվականի օգոստոսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ս․ Մալխասյանց փողոցի նրբանցք 3 շինություն հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am) հեռ. 011 220 218: