Հանրային քննարկման հրավեր
2026թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 10:30-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014 Հ0-110-Ն, խմբ. 03.05.23 ՀՕ-150-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ (խմբ. 28.12.23 N 2343-Ն) սահմանված կարգի, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ ք.Երևան, Վ․ Տերյան փ. 44) տեղի կունենա Արթուր Գևորգյանի (հասցե՝ ք.Երևան, Արամի փ. 7) կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արամի փողոց 7 շենք, 3 բնակելի տուն և Արամի փողոց հ. 7 առևտրագործարարական շենք հասցեներում գտնվող շենքերի հարկերի ավելացման և վերակառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետ) առաջին հանրային լսումը: Հանրության կողմից առաջարկները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ՝ Էլլադա Արամյան (էլ.փոստ՝ ellada.aramyan@yerevan.am, հեռ․՝ 011-514-488):