Պահոց

Հանրային քննարկման հրավեր

05.08.2026

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի  դեկտեմբերի 28-ի  N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2026 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա քաղաքացի Տիգրան Հարությունյանի կողմից փորձաքննության ներկայացված՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Մյասնիկյան պողոտա 26 հասցեում նախատեսվող բենզալցակայանի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.environment.gov.am), նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am)  հեռ. 011 220 218: