Պահոց

Հանրային քննարկման հրավեր

27.08.2026

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի  դեկտեմբերի 28-ի  N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2026 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԵՐԵՎԱՆՆԱԽԱԳԻԾ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամաս 7/1 հասցեում թիվ 59 մսուր-մանկապարտեզի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։  Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.environment.gov.am), Երևանի քաղաքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):  Հեռ 011 220 218: