Հանրային քննարկման հրավեր
2026թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 16:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014 Հ0-110-Ն, խմբ. 03.05.23 ՀՕ-150-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ (խմբ. 28.12.23 N2343-Ն) սահմանված կարգի, Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ ք.Երևան, Դավթաշեն 3-րդ թաղ․) տեղի կունենա Արմեն Հովհաննիսյանի (հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Սևանի փ. 86/2) կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 4-րդ թաղամաս հ. 45/12 հողամաս հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետ) առաջին հանրային լսումը: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ՝ Էլլադա Արամյան (էլ.փոստ՝ ellada.aramyan@yerevan.am, հեռ․ 011-514-488):