Պահոց

Հանրային քննարկման հրավեր

30.09.2026

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2026թ. հոկտեմբերի 5-ից մինչև 2026թ. հոկտեմբերի 19-ը ներառյալ իրականացվող՝ «Երևան քաղաքի Սարալանջի փողոցը Տիգրան Իզմիրլյանի անվամբ անվանափոխելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկմանը:
Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2026 թվականի հոկտեմբերի 19-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (kazmakerpakan.varchutyun@yerevan.am),  ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:
Հանրային քննարկման ընթացքում 2026 թվականի հոկտեմբերի 22-ին, ժամը 10.00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026 թվականի հոկտեմբերի 19-ը ներառյալ ներկայացնել դիմում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011-514-254 հեռախոսահամարով: