Հանրային քննարկում անցկացնելու օրվա փոփոխման վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն, Օրենք) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման 20-րդ կետով սահմանված կարգի, 2026թ. դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում նշանակված (ծանուցումը հրապարակված էր նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական համացանցային կայքում) «ՆՈՅ ՊՐԵՄԻՈՒՄ ՌԵԶԻԴԵՆՍ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Քըրք Քըրքորյան փողոցի հ. 5/5 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսման անցկացման օրը փոփոխվել է: Հանրային լսման անցկացման վայրի, օրվա և ժամի վերաբերյալ հանրությունը կծանուցվի լրացուցիչ՝ Օրենքով սահմանված կարգի համաձայն: