Հանրային քննարկման հրավեր
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, ք. Երևան Գ. Նժդեհի փողոց հ.26 հասցեում (վարչական շրջանի շենք) տեղի կունենան «Հայգյուղշիննախագիծ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված «Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների (Բագրատունյաց 48) կառուցման» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ.՝ 011-22-02-18: