Պահոց

Հանրային քննարկման հրավեր

01.12.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020թ. դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին Գայի պողոտա հ.19 (վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Ջոլի Ֆեմիլի» ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջան, Թևոսյան փողոց հ. 1/5 և հ.1/7 հասցեներում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (երկրորդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում www.mnp.am, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/220217 կամ զանգահարելով 099991155: