Պահոց

Հանրային քննարկման հրավեր

04.12.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020թ. դեկտեմբերի 18-ին` ժամը 12:00-ին, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքում (հասցե՝ ք. Երևան 0026, Շենգավիթ վարչական շրջան, Գարեգին Նժդեհի փող., 26 շենք) տեղի կունենան ք. Երևան, Մ. Ֆրունզեի փողոցի 10/4 հասցեում գտնվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ (1-ին փուլի հանրային ծանուցում և քննարկումներ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «ՏԵՍՔ» ՍՊԸ գրասենյակում (հասցե՝ ՀՀ ք. Երևան, Ձորափի 70/3):