Հանրային քննարկման հրավեր
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020թ. դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին Ա.Սարգսյան փողոց, շենք 5 հասցեում (վարչական շրջանի շենք) տեղի կունենա «ԲԵՍԹ ՓՐՈՓԵՐԹԻՍ» ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջան, Հալաբյան փողոց 75/1 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (երկրորդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում www.mnp.am, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ.` 011220217 կամ 099991155: