Պահոց

Հանրային քննարկման հրավեր

11.12.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020թ. դեկտեմբերի 21-ին` ժամը 12.00-ին Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (Արա Սարգսյան փող., 5 շենք) տեղի կունենա ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, Նազարբեկյան թաղամաս 44/13 հողամսում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (առաջին փուլ): 

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ զանգահարելով +37499994222: