Հանրային քննարկման հրավեր
15.12.2020
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում՝ ք. Երևան, Սեբաստիայի փողոց 32 հասցեում, տեղի կունենա «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից ձեռնարկվող Լենինգրադյան փողոց 29/17 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի շինարարական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (առաջին քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Երևանի քաղաքապետարանում և «Երևաննախագիծ» ՓԲԸ-ում, հեռ.՝ (010) 562711: