Պահոց

Հանրային քննարկման հրավեր

18.12.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020թ. դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Դ. Անհաղթ փ. հ11 հասցեում (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի շենք) տեղի կունենան «ՄԼ Մայնինգ» ՍՊ ընկերության կողմից Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մ.Մելիքյան 2/1 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (երկրորդ փուլ): 

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ.՝ 011/220217: