Հանրային քննարկման հրավերի չեղարկում
Տեղեկացնում ենք, որ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ-ի կողմից Երևանի Կենտրոն վարչական շրջանում Մ. Սարյան փողոց 22 շենք, 2 շինություն և Սարյան փողոց 22 հասցեներում գոյություն ունեցող շինությունների քանդման (ապամոնտաժման) նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2025 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում կայանալիք հանրային լսումը (2-րդ փուլ) չեղարկվում է, քանի որ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, տեխնիկական վրիպակի պատճառով, նախատեսվող գործունեության հանրային լսման վերաբերյալ ծանուցումը չի տեղադրվել։ Նոր հանրային լսման օրվա, վայրի և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի լրացուցիչ։