Պահոց

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ

05.02.2014

Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2014 թվականի փետրվարի 5-ից մինչև փետրվարի 20-ը ներառյալ իրականացվող Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի կատարման հաշվետվության  նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:     Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի կատարման հաշվետվության  նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2014 թվականի փետրվարի 20-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am) հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.gorc@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:
    Հանրային քննարկումների ընթացքում 2014 թվականի փետրվարի 20-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փող. 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
    Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2014 թվականի փետրվարի 16-ը ներառյալ ներկայացնել դիմում:
    Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010 514-209 հեռախոսահամարով:

 

Երևանի քաղաքապետարան