Պահոց

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ

03.11.2016

Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2016 թվականի նոյեմբերի 4-ից 21-ը ներառյալ կազմակերպվող՝ Երևան համայնքում տեղական տուրքերի 2017 թվականի դրույքաչափերի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներին: 

Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Երևան համայնքում տեղական տուրքերի 2017 թվականի դրույքաչափերի նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2016 թվականի նոյեմբերի 17-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am) հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (ekamut@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:
Հանրային քննարկումների ընթացքում 2016 թվականի նոյեմբերի 21-ին ժամը 15.00-ին Արգիշտի փողոցի հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2016 թվականի նոյեմբերի 18-ը ներառյալ՝ ներկայացնել դիմում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-242 հեռախոսահամարով:

 


Երևանի քաղաքապետարան