ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2015 թվականի հունիսի 22-ից մինչև հուլիսի 6-ը ներառյալ իրականացվող «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի կատարման հաշվետվության նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2015 թվականի հուլիսի 6-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am) հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (andranik.muradyan@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:
Հանրային քննարկումների ընթացքում 2015 թվականի հուլիսի 6-ին ժամը 17.00-ին Արգիշտիի փող. 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2015 թվականի հուլիսի 3-ը ներառյալ ներկայացնել դիմում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010 514-174 հեռախոսահամարով:
Երևանի քաղաքապետարան