Պահոց

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ

04.11.2015

Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2015 թվականի նոյեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 20-ը իրականացվող Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2016 թվականի դրույքաչափերի նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: 

Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2016 թվականի դրույքաչափերի նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2015 թվականի նոյեմբերի 20-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am) հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (gayane.hakobyan@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:
Հանրային քննարկումների ընթացքում 2015 թվականի նոյեմբերի 20-ին ժամը 11.00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2015 թվականի նոյեմբերի 17-ը ներառյալ ներկայացնել դիմում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010 514-122 հեռախոսահամարով:

 

Երևանի քաղաքապետարան