Պահոց

Հանրային լսում

17.08.2026

Հանրային քննարկման է ներկայացվում «Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1323-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծը:
Նախագծի վերաբերյալ հանրային լսումը տեղի կունենա 2026թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 14:00-ին, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում (ք․ Երևան, Օրբելի եղբայրների փողոց, 22): Վերջինիս մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հայտ ուղարկել public@hesc.am հասցեին կամ զանգահարել Կոմիտե՝ 010 300 109 հեռախոսահամարով։