Հայտարարություն
13.06.2014
Հունիսի 17-ին, ժ. 17-00-ին Երևանի Մանկական զբոսայգում կկազմակերպվի շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակին նվիրված միաժամանակյա խաղի սեանս, որը կանցկացնի միջազգային կարգի գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը:
Մասնակցել ցանկացողները կարող են դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժին ( հեռախոս՝ (010) 514-196):
Երևանի քաղաքապետարանի սպորտի
և երիտասարդության հարցերի բաժին