ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սույնով Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց Երևան քաղաքի 2015 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց ֆինանսավորման համամասնությունների նախագիծը։
Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Երևան քաղաքի 2015 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց ֆինանսավորման համամասնությունների վերաբերյալ կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (bnapahpanutyan-varchutyun@yerevan.am)։