Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

22.11.2018

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 27-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 3521-Ա որոշմամբ.
2018 թվականի նոյեմբերի 27-ին՝ ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ՝ հետևյալ օրակարգով.
1) Երևան քաղաքում Ռաֆայել Լեմկինի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
2) Աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին:
3) Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
4) Գույքը որպես նվիրաբերություն ընդունելու մասին:
5) Երևան քաղաքի ավագանու անդամներին դրամական փոխհատուցում տրամադրելու մասին:
6) Գույքը որպես նվիրատվություն ընդունելու մասին:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ