ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2019 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստը.
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
1. Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի N405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին:
3. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2020 թվականի ծրագրի վերաբերյալ:
4. Երևան համայնքում տեղական տուրքերի 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
5. Երևան համայնքում տեղական վճարների 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
6. 2020 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին:
7. 2020 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին:
8. Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին:
9. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N45-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
10. Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի հաստատման մասին:
11. Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին:
12. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ