Պահոց

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ

04.02.2015

Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2015 թվականի փետրվարի 4-ից մինչև փետրվարի 19-ը ներառյալ իրականացվող Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի կատարման հաշվետվության նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին

Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի կատարման հաշվետվության նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2015 թվականի փետրվարի 19-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am) հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.gorc@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:
Հանրային քննարկումների ընթացքում 2015 թվականի փետրվարի 19-ին ժամը 17.00-ին Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2015 թվականի փետրվարի 17-ը ներառյալ ներկայացնել դիմում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010 514-209 հեռախոսահամարով:

 

Երևանի քաղաքապետարան