ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2015 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2015 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 4-րդ նիստը.
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
2015 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիստ՝ հետևյալ օրակարգով.
1. Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևան համայնքի սեփականություն համարվող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2014 թվականի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած զուտ շահույթի բաշխման ուղղությունները և Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը հաստատելու մասին։
3. «Երևանի հ.66 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին։
4. Երևան համայնքի սեփականություն համարվող Չեխովի փողոցի հ. 34 շենքի հ.8 բնակարանն անհատույց օտարելու մասին։
5. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
6. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
7. Հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին։
8. Հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին։
9. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
10. Հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին։
11. «Տուն համար 1» փակ բաժնետիրական ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղեր կազմակերպելու իրավունք տալու մասին:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ