Պահոց

Հայտարարություն 2014թ. մայիսի 30-ին Երևան քաղաքի ավագանու նիստ գումարելու մասին

22.05.2014

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2014 թվականի մայիսի 30-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

2014 թվականի մայիսի 30-ին, ժամը 11.00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիuտ՝ հետևյալ օրակարգով.

1. Օրակարգի նախագծի հաստատում։
2. Գառնիկ Անանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
3. Մկրտիչ Ներսիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
4. «Թիվ 5 բուժսանմաս» փակ բաժնետիրական ընկերության լուծարման և Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի հոկտեմբերի 22-ի N146-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
5. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ի N104-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
6. Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի նոյեմբերի 26-ի N161-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
7. Երևան համայնքի սեփականություն համարվող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2013 թվականի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած զուտ շահույթի բաշխման ուղղությունները և Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը հաստատելու մասին:
8. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
9. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
10. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
11. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
12. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
13. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
14. Երևան համայնքի սեփականություն համարվող Լուկաշինի փողոցի հ.44/1 հասցեում գտնվող գույքն անհատույց օտարելու մասին:
15. Երևանի Փ. Բուզանդի փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող վարչական շենքից անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին:
16. Ռաֆայել Ազատյանին պատկանող հողամասը Երևան համայնքի սեփականութունը հանդիսացող հողամասի հետ փոխանակությանը համաձայնություն տալու մասին:
17. Ծառայողական ավտոկայանատեղեր կազմակերպելու իրավունք տալու մասին:

 

Երևանի քաղաքապետարան