Հայտարարություն 2015 թվականի մարտի 18-ին Երևան քաղաքի ավագանու նիստ գումարելու մասին
Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2015 թվականի մարտի 18-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստը.
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
2015 թվականի մարտի 18-ին, ժամը 11.00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիuտ՝ հետևյալ օրակարգով.
1. Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևան քաղաքում հուշարձան տեղադրելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։
3. Վլադիմիր Հայրապետյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը տեղադրելու մասին։
4. Երևան քաղաքում հուշարձան տեղադրելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։
5. Երևան քաղաքում հուշարձանի տեղադրման վերաբերյալ համաձայնություն տալու մասին։
6. Երևան քաղաքում «Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի» անվանակոչելու մասին։
7. Արա Սարգսյանի դիմաքանդակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին։
8. Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին։
9. Որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին։
10. Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 270-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին։
11. Երևանի ենթակայության կազմակերպությունները Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների ենթակայությանը հանձնելու, լիազորություններ պատվիրակելու և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի նոյեմբերի 25-ի N 76-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
12. Երևանի վարչական շրջանների ղեկավարներին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անհատական կազմերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի նոյեմբերի 26-ի N 161-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։
13. Գույք նվիրաբերելու մասին։
14. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
15. Երևան համայնքի ընդհանուր բաժնային սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
16. Երևան համայնքի սեփականություն համարվող Բուզանդի փողոցի հ. 33/2 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքն անհատույց օտարելու մասին։
17. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
18. Հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին։
19. Ծառայողական ավտոկայանատեղեր կազմակերպելու իրավունք տալու մասին։
Երևանի քաղաքապետարան