Պահոց

Հայտարարություն 2015 թվականի փետրվարի 10-ին Երևան քաղաքի ավագանու նիստ գումարելու մասին

02.02.2015

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2015 թվականի փետրվարի 10-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

2015 թվականի փետրվարի 10-ին, ժամը 11.00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիuտ՝ հետևյալ օրակարգով.

1. Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին:
3. Բաբկեն Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
4. Արտյոմ Գևորգյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
5. Սամվել Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
6. Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին:
7. Երևանի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
8. «Կենտրոն մաքրություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին:
9. Երևանի Ավան վարչական շրջանի առանձին տարածքների գոտևորման նախագծի մշակման քաղաքաշինական առաջադրանքը հաստատելու մասին:
10. Երևանի քաղաքապետի 2015 թվականի հունվարի 15-ի N 22-Ա որոշումը, «Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և գույք ամրացնելու մասին:
11. Հողի հարկի գծով արտոնություն սահմանելու մասին:
12. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի գույքագրման արդյունքները հաստատելու մասին:
13. Աբովյան փողոցի հ.1/1 շենքի հ.27/1 հասցեում գտնվող, Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
14. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
15. Երևան համայնքի սեփականություն համարվող Մարգարյան փողոցի հ.37 շենքի հ.73 բնակարանն անհատույց օտարելու մասին:
16. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակելի տարածքն /կցակառույցը/ անհատույց օտարելու մասին:
17. Հ. Սարգսյանին ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու և Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 269-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:

 

Երևանի քաղաքապետարան