Հայտարարություն 2015 թվականի սեպտեմբերի 8-ին Երևան քաղաքի ավագանու նիստ գումարելու մասին
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի և Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի՝ 2015 թվականի սեպտեմբերի 8-ին` ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստը.
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
2015 թվականի սեպտեմբերի 8-ին`ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիստ՝ հետևյալ օրակարգով.
1.Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին:
3. Կիմ Երիցյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
4. «Երևանի հ.192 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչելու մասին։
5. Երևանի «Նուբարաշեն թաղային համայնքի երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչելու մասին։
6. Գույք ընդունելու մասին։
7. Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի մարտի 18-ի N305-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին։
8. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N90-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին։
9. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
10. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
11. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
12. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին։
13. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
14. Երևան համայնքի սեփականություն համարվող Ս. Տարոնցու փողոցի հ.5 շենքի հ.223՝ 22.2 քմ բնակարանն անհատույց օտարելու մասին։
15. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
16. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
17. Երևան քաղաքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին։
18. Գույքերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
19. «ՍԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ