Պահոց

«Երևան Սիթի Տուր» ծրագրի համար աշխատանքի են հրավիրվում տուրհամակարգողներ

08.06.2015

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային ծրագրում որպես տուրհամակարգող աշխատելու համար աշխատանքի է հրավիրում աղջիկների և տղաների հետևյալ պահանջներով՝

-հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
- ուղեկցորդի և զբոսավարի աշխատանքային փորձ կամ
- զբոսաշրջային ոլորտում կամավորական գործունեության փորձ։
Առաջնահերթությունը կտրվի ուսանողներին և երիտասարդներին։
Հայտերն ընդունվում են մինչև ս/թ. հունիսի 11–ը:
Տեղեկությունների համար դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժին: Հեռ.՝ 514-230; էլ.հասցե՝tourism@yerevan.am

 

Երևանի քաղաքապետարան