Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

20.04.2020

2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2020 թվականի ապրիլի 28-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստը.

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

1. Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևան քաղաքում Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ անվանակոչելու մասին:
3. Մահաթմա Գանդիի արձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին:
4. Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N186-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
5. «Փարկինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տե-ղաբաշխման արդյունքները և կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին:
6. «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները և կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին:
7. «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները և կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին:
8. «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության լուծարման մասին:
9. Երևանի ենթակայության մի շարք փակ բաժնետիրական ընկերություններ լուծարելու մասին:
10. «Կարինե Ավոյան Ռոբերտի» անհատ ձեռնարկատիրոջը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:
11. «ԷՄՋԻ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» փակ բաժնետիրական ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:
12. Երևան համայնքի սեփականության 2019 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:
13. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
14. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:
15. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:
16. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:
17. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
18. Հողամաս նվիրելու մասին:
19. «Հայաստանի նկարիչների միավորում» հասարակական կազմակերպությանը գույքահարկի գծով արտոնություն սահմանելու մասին:
20. «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը գույքահարկի արտոնություն սահմանելու մասին:
21. «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպությանը գույքահարկի արտոնություն սահմանելու մասին:
22. «Հայաստանի ժուռնալիստների միություն» հասարակական կազմակերպությանը գույքահարկի արտոնություն սահմանելու մասին:
23. Հայաստանում Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղին գույքահարկի արտոնություն սահմանելու մասին:
24. Սիմոնյան կրթական հիմնադրամին հողի հարկի արտոնություն սահմանելու մասին:
25. Գույքահարկի արտոնություն սահմանելու մասին:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ