«Երևան Սիթի Տուր» ծրագրի համար աշխատանքի են հրավիրվում վարորդներ
08.06.2015
Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ծրագրում աշխատելու համար աշխատանքի է հրավիրում վարորդների հետևյալ պահանջներով՝
- վարորդական B, C կարգ ունեցող;
-զբոսաշրջային ոլորտում վարորդական աշխատանքային փորձ
- քաղաքային պայմաններում զբոսաշրջային, մեծ տեղատարողության ավտոբուսների վարման փորձ։
Հայտերն ընդունվում են մինչև ս/թ. հունիսի 16–ը:
Տեղեկությունների համար դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժին:
Հեռ.՝ 514-230; էլ.հասցե՝ tourism@yerevan.am
Երևանի քաղաքապետարան