ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երևանի քաղաքապետին կից «Սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի» կազմում ընդգրկվելու վերաբերյալ
2020 թվականի օգոստոսի 3-ին yerevan.am կայքում տեղադրվել է հայտարարություն՝ Երևանի քաղաքապետին կից «Սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի» կազմում ընդգրկվելու վերաբերյալ, որով վերջնաժամկետ է սահմավել մինչև օգոստոսի 21-ը:
Սույն հայտարարությամբ տեղեկացնում ենք, որ դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվում է մինչև 2020 թվականի օգոստոսի 28-ը:
Համաձայն Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի «Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» հ.46-Ն որոշման 1-ին կետի, ինչպես նաև՝ ՀՀ Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի «Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի կազմավորման և գործունեության կարգն ու լիազորությունները սահմանելու մասին» N253 Ն որոշմամբ խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով ցանկացողները կարող են հայտ ներկայացնել Երևանի քաղաքապետարան՝ գրավոր դիմումի ձևով:
Դիմումները կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ g.hakobyan@yerevan.am:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչություն՝ 011-51-41-53, 011-51-42-10 հեռախոսահամարներով: