Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

14.06.2021

2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի՝ 2021 թվականի հունիսի 22-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

1. Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի հունիսի 15-ի N 11-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
3. Երևան քաղաքում փողոցներ անվանափոխելու մասին:
4. «Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին:
5. Երևան համայնքի վարչական տարածքում տեղական տուրք վճարողի կողմից համա-պատասխան թույլտվություն ստանալուց հետո գործունեությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան չկազմակերպելու դեպքում տեղական տուրք վճարողի նկատմամբ նախազգուշացում կամ թույլտվության կասեցում կամ թույլտվության դադարեցում կիրառելու կարգը սահմանելու մասին:
6. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:
7. «Երևանի Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մազատեխնիկական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին:
8. «Գրադարանների կենտրոնացված համակարգ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչելու և կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին:
9. «Միլան ԱԵ» ՍՊ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:
10. «ՇԻԻ» ՍՊ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:
11. «Թրավել Թայմ» ՍՊ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:
12. «Պլազա Սիստեմս» ՓԲ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ