ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2021 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 4-րդ նիստը.
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
1. Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. «Նոր բարեկարգում» փակ բաժնետիրական ընկերության լուծարման մասին:
3. Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի հունիսի 17-ի N106-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
4. Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
5. Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
6. Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին:
7. Երևան համայնքում տեղական տուրքերի 2022 թվականի դրույքաչափերը հաստատելու մասին:
8. Երևան համայնքում տեղական վճարների 2022 թվականի դրույքաչափերը հաստատելու մասին:
9. 2022 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին:
10. 2022 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին:
11. Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին:
12. Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի հաստատման մասին:
13. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
14. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին:
15. «Մարաթուկ» մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման մասին:
16. «Երևանի սպորտ կոմիտե» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման մասին:
17. Արաքս Դավթյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
18. Ալեքսանդր Աճեմյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
19. Էդուարդ Ավագյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
20. Իվան Գևորգյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
21. Երևան քաղաքում Լևոն Ներսիսյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
22. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օգտագործման տրամադրելու մասին:
23. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օգտագործման տրամադրելու մասին:
24. «Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» հա-մայնքային ոչ առևտրային կազմակերպության միավորման, անվանափոխության և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին:
25. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
26. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:
27. Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի սեպտեմբերի 14-ի N439-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
28. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2022 թվականի ծրագրի վերաբերյալ:
29. Երևան համայնքի սեփականություն համարվող Արարատյան փողոցի հ.76 շենքի հ.22 բնակարանն անհատույց օտարելու մասին:
30. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
31. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
32. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
33. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:
34. Գույքը որպես նվիրատվություն ընդունելու մասին:
35. Գույքը որպես նվիրաբերություն և նվիրատվություն ընդունելու մասին:
36. «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին:
37. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցի 11/9 հասցեում գտնվող անշարժ գույքը քանդելու մասին:
38. Երևանի քաղաքապետի 2021 թվականի դեկտեմբերի 3-ի N4295-Ա որոշումը և «Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ