Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

01.02.2022

2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2022 թվականի փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 1-ին նիստը.


ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

1. Երևանի ավագանու 8-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևանի ավագանու 8-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին:
3. Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N497-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
4. Հուշատախտակների տեղադրման մասին:
5. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
6. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:
7. Երևան համայնքի սեփականություն համարվող Շիրակի փողոցի հ.2ա/2 շենքի հ.604 բնակարանն անհատույց օտարելու մասին:
8. Գույք նվիրաբերելու մասին:
9. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:
10. «ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:
11. Երևան քաղաքում Լևոն Ներսիսյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
12. Գույքը որպես նվիրաբերություն ընդունելու մասին:
13. Երևանի քաղաքապետի 2021 թվականի դեկտեմբերի 3-ի N4295-Ա որոշումը և «Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին:

14. «Երևանի Կենտրոնի աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման մասին:
15. «Երևանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման մասին:
16. «Երևանի Շենգավիթի սեղանի թենիսի և թենիսի մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի Շենգավիթի ակրոբատիկայի և գեղարվեստական մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոց» և «Շենգավիթի նետաձգության մարզակումբ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները վերակազմակերպելու, «Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության անվանափոխման և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ