Պահոց

Հայտարարություն

18.02.2022

ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ՀՀ. 11, 31 ԵՎ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ Հ. 55 ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Երևանի ներհամայնքային ավտոբուսային հհ. 11, 31 և միկրոավտոբուսային հ. 55 երթուղիների սպասարկման իրավունքի ժամանակավոր հատկացման մրցույթ.

 NN

ը/կ

Մրցույթի անցկացման ամսաթիվը

Երթուղու

համարը

անվանումը

(սկիզբ - վերջ)

տեսակը (ավտոբուսային/ միկրոավտո­բու­սային)

սպասարկման համար

պահանջվող

ավտոբուսների

քանակը (ներառյալ

պահուստային և

հաշմանդամություն

ունեցող անձանց

համար հարմարեցված

ավտոբուսների

քանակը)**

1

24.02.2022

11

Քանաքեռ ՀԷԿ - «ՄԻԿԱ» մարզադաշտ

ավտոբուսային

12

2

31

Դավթաշեն 4-րդ թաղ. - Ջրվեժ

ավտոբուսային

13

3

55

Նոր Նորքի 2-րդ զանգված – Նոր Խարբերդ

միկրոավտոբուսային

10

 

Ց Ա Ն Կ
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Հայտ՝ N 2 ձևի:
2.* Ավտոբուսների գրանցման վկայագրեր (ժամանակավոր կտրոն):
3.*Ավտոբուսի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հավաստող փաստաթուղթ:
4.* Ավտոբուսն այլ տեuակի վառելիքով շահագործելու համար վերաuարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման oրինականությունը հաuտատող փաuտաթուղթ:
5. Հավաքակայանի սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթեր:
6. Հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրելու նպատակով վերասարքավորված ավտոբուսների համար լիազոր մարմնի կողմից տրամադրված վերասարքավորման թույլտվության մասին որոշում:
7. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու uպաuարկման համար առաջարկվող մեկ ուղևորի փոխադրավարձը:
Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով:
*Չի ներկայացվում հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում
** Հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ավտոբուսների պահանջվող քանակը երթուղիներում սահմանված է՝ 2-ական միավոր, միկրոավտոբուսային հ.55 երթուղում՝ 1 միավոր
• Երթուղիների ամփոփ չվացուցակները զետեղված է Երևանի պաշտոնական համացանցային կայքում (www.yerevan.am), «Քաղաքային տնտեսություն» բաժնի «Տրանսպորտ» ենթաբաժնում՝ «Երթուղային ցանց»:
• Մրցույթն անց է կացվելու ժամը 1000-ին, Լենինգրադյան 16 հասցեում.
• Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունում (հասցեն՝ Բուզանդի 1/3).
• Հայտերը ներկայացվում են հայտարարությունը հրապարակվելուց հետո 7 օրվա ընթացքում (մինչև 22.02.2022թ., ժամը 1800-ին).
• Փաթեթները բացվելու են 23.02.2022թ. ժամը 1600-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունում (հասցեն՝ Բուզանդի 1/3):
• Լրացուցիչ տեղեկություններ uտանալու համար զանգահարել 011.514198 հեռախո¬uահա-մարով, էլեկտրոնային փոստի հասցեն՝ transport@yerevan.am։
Մրցույթներն անցկացվում են ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի հ.1994-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների համաձայն: