ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երևանի քաղաքապետին կից «Սոցիալական պաշտպանության խորհրդի» կազմում ընդգրկվելու վերաբերյալ
Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի «Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը» հաստատելու մասին հ.46-Ն որոշման հ.1 կետը, հավելվածի 4-րդ կետի 6-րդ ենթակետը և 7.1 կետը, ինչպես նաև Երևանի քաղաքապետի 04.03.2020 թ. «Երևանի քաղաքապետին կից սոցիալական պաշտպանության խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 800-Ա որոշումը՝ խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով ցանկացողները կարող են հայտ ներկայացնել Երևանի քաղաքապետարան՝ (գրավոր դիմումի ձևով)մինչև սույն թվականի ապրիլի 1-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություն 011-514-228, 011-514-153 հեռախոսահամարներով: