Պահոց

Հայտարարություն

12.07.2022

Երևանի զարգացման ծրագրով նախատեսվում է Երևան քաղաքի նոր Գլխավոր հատակագծի նախագծի մշակումը:
Համաձայն ՀՀ կառավարության 2011թ․ դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգի» 35-րդ կետի՝ բնակչությանն իրազեկելու նպատակով ներկայացվում է Երևան քաղաքի գլխավոր հատակագծի նախագծի մշակման քաղաքաշինական առաջադրանքի նախագիծը:
Ակնկալում ենք 15 օրվա ընթացքում շահագրգիռ մարմինների և մասնագետների գրավոր առաջարկությունների ներկայացում yerpro@yandex.ru էլ․հասցեով կամ «Երևաննախագիծ» ՓԲԸ (Փ․Բուզանդի 1/3, հեռ․՝ 010 56 27 11):