Հ. 118 մանկապարտեզի շենքի սեյսմազինվածության բարձրացման և հիմնանորոգման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ hանրային լսումներ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21,06,2014թ․ ՀՕ-110-Ն/, ինչպես նաև ՀՀ Կառավարության 19,11,2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2022թ. հուլիսի 20-ին, ժամը 11։00-ին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի վարչական շրջանի թաղապետարանի շենքում (Հասցե՝ ք. Երևան, Գայի պողոտա հ. 19, 5-րդ հարկ, 506 սենյակ) տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակներում նախատեսված Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զ., Վիլնյուսի 61 հասցեում գտնվող № 118 մանկապարտեզի շենքի սեյսմազինվածության բարձրացման և հիմնանորոգման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսումներ։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր» ՊՈԱԿԻ (ԵԿՆ ԾԻԳ) կայքում (https://sudipyerevan.am/) կամ ԵԿՆ ԾԻԳ ՀՈԱԿ-ի գրասենյակում (ք. Երևան, Պ. Բյուզանդի փ., 1/3, 5-րդ հարկ, Հեռ՝ 374 (10) 520973, (10) 565487):
Ամիս, ամսաթիվ՝ 2022թ. հուլիսի 20-ին՝ ժամը 11։00-ին:
Հասցե՝ ք. Երևան, Գայի պողոտա հ. 19, 5-րդ հարկ, 506 սենյակ: