Պահոց

Հայտարարություն

28.07.2022

Վերամբարձ վերանորոգման արտադրամասի շարժակազմը վերանորոգող փականագործ

Պարտականություններ՝
1. Զբաղվում է վերանորոգման աշխատանքներով, վագոնի վերամբարձման ժամանակ:
2. Կատարում է քարշային շարժիչի օդաճնշակի փոխարինման աշխատանքներ:
3. Կատարում է կենտրոնական հեծանի նորոգում և փոխարինում:
4. Փոխում է սայլակի շրջանակը:
5. Փոխում է արգելակային կոճղակները:
6. Կատարում է կիպահղկում, շարժիչի և ռեդուկտորի լիսեռների վրա բռունցքի տաք նստեցում:

Պահանջներ՝
• միջնակարգ կրթություն
• մեխանիկական սարքավորումների հետ աշխատելու կարողություն։

Կոմպլեքսային վերանորոգման արտադրամասի
վագոն լվացող օպերատոր

Պարտականություններ՝
1. Լվացման կետում լվացումը կատարվում է մետրոպոլիտենի վագոնների ավտոմատ լվացման սարքավորման միջոցով։
2. Հսկում է այդ սարքավորման աշխատանքը։
3. Վերացնում է ի հայտ եկած թերությունները։
4. Ամեն ամիս մասնաճյուղի պետին հաշվետվություն է տալիս լվացման որակի և լվացված վագոնների քանակի մասին։
5. Պետք է ստանա լվացման հեղուկներ։
6. Պետք է իմանա սանիտարահիգիենիկ պահանջները՝ խստորեն պահպանելով անվտանգության կանոնները

Պահանջներ՝
• միջնակարգ կրթություն
• էլեկտրական և մեխանիկական սարքավորումների հետ աշխատելու կարողություն։

Լաբորատորիայի էլեկտրամեխանիկ՝ առաջին խմբի

Պարտականություններ՝
1. Լաբորատորիայի էլեկտրամեխանիկը կատարում է պլանային նախապատրաստական, անսարքությունների վերացման օպերատիվ աշխատանք։
2. Ապահովում է սարքավորումների անխափան աշխատանքը, հսկում է պլանային աշխատանքների կատարման գրաֆիկը և այն աշխատանքները, որոնք պատճառ կարող են հանդիսանալ էլ.գնացքների անսարքության։
3. Աշխատանքներ է ծավալում` աշխատանքների կատարման հետագա բարելավման, աշխատանքի պաշտպանության վիճակի ստուգման, էլ.անվտանգության հրդեհաանվտանգության և միջոցներ է ձեռնարկում թերությունների վերացման ուղղությամբ:
4. Անձամբ ստուգում է և տալիս էլ.գնացքների պատրաստակամությունը:
5. ՏՇԿ-ի և ԱՏԿ-ի պահպանումը:

Պահանջներ՝
• բարձրագույն տեխնիկական կրթություն
• էլեկտրոնային սխեմաների, վերանորոգման անհրաժեշտ ժամկետների տիրապետում
• նորմերի իմացություն
• ՏՇ-ի կանոնների ուսումնասիրություն: